ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին։

Նշենք, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի կողմից ներկայացրած հաստատության զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող մասնակիցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

  • ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին,
  • պաշտպանված լինի ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել փորձագիտական եզրակացությունների և գնահատականների վրա,
  • ունենա տարածքներ (սեփական, անհատույց օգտագործմամբ կամ վարձակալությամբ), սարքավորումներ և գրասենյակային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննություն իրականացնելու, եզրակացություններ տալու և գնահատման չափանիշներին համապատասխան իրականացված գնահատման վերաբերյալ հիմնավորումներ կազմելու համար,
  • գրանցի և պահպանի փաստաթղթեր, որոնք հավաստում են փորձաքննության իրավասությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև կատարի փորձագետների կատարած բոլոր աշխատանքների հաշվառում,
  • ունենա հանրակրթության ոլորտում ծրագրերի ռազմավարական գնահատման իրականացման, կրթության կազմակերպման ուսումնական գործընթացի կառավարման և ղեկավարման, կազմակերպաիրավական, ֆինանսատնտեսական ոլորտների մասնագետներ, որոնք համապատասխանում են փորձագետների համար սահմանված պահանջներին,
  • ներկայացնի գնահատման չափանիշների վերլուծություն և առաջարկներ:

Փորձաքննության ընթացքում ձեռք բերված ցանկացած տվյալ և տեղեկատվություն մասնակցի կողմից համարվում է գաղտնի՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները:

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Էլինա Մովսեսյանին (հեռախոս՝ 010 599-617, էլ. փոստ՝ elina.movsisyan@escs.am):