Հայտարարության սույն տեքստը հաստատված է հանձնաժողովի
2023 թվականի նոյեմբերի 21-ի N 1 որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄ-1146/16-24»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը, ժամը 15:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թվականի, դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար` Էլինա Մովսեսյանին:
Հեռախոս՝ 010 599-617
Էլ. փոստ՝ elina.movsisyan@escs.am