Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի
մայիսի 30-ի N 265-Ա հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
հրավերում փոփոխություններ կատարելու մասին
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթի հանձնաժողովի
2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 2 որոշմամբ և հրապարակվում է
“Գնումների մասին” ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն
Մրցույթի ծածկագիրը ԿԳՄՍՆ-ԴՇ-1193.02
ՀՀ ԿԳՄՍՆ կարիքների համար «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում» 2024 և 2025 թվականներին միջոցառման իրականացման նպատակի իրագործման համար անհատույց և անվերադարձ դրամական հատկացման նպատակով կազմակերպված ԿԳՄՍՆ-ԴՇ-1193.02 ծածկագրով դրամաշնորհի մրցույթի հանձնաժողովը ստորև ներկայացնում է նույն ծածկագրով հրավերում կատարված փոփոխության պատճառները և կատարված փոփոխությունների համառոտ նկարագրությունը`
Փոփոխության առաջացման պատճառ N 1 հատկացվող պայմանական ֆինանսական միջոցների փոփոխություն
Փոփոխության նկարագրություն հատկացվող պայմանական ֆինանսական միջոցների փոփոխություն
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ-ԴՇ-1193.02 գնահատող հանձնաժողովի քարտուղար Լ. Բասենցյանին:
Հեռախոս՝ 010599618։ Էլեկոտրանային փոստ՝ lusinebasentsyan3@gmail.com։
Հավելված 4
ՀՀ ֆինանսների նախարարի 2021 թվականի
օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթի հանձնաժողովի
2023 թվականի «նոյեմբերի» «15-ի» «2» որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` ԿԳՄՍՆ-ԴՇ-1193.02
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ը, ժամը 16:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Լուսինե Բասենցյանին:
Հեռախոս +37410599618, Էլ. փոստ lusinebasentsyan3@gmail.com: