ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ՀՀ Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Մրցույթը հայտարարվում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով:

Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը պետք է հայտով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
  • ծրագրի նկարագիրը,
  • հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
  • հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,
  • հայտատու կազմակերպության կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման փորձի մասին ազատ ոճի նկարագրություն և հավաստիացումներ (փաստաթղթավորված),
  • ծառայությունների մատուցման առնվազն 2 տարվա փորձը վկայող փաստաթղթեր,
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների և նյութերի, պարագաների և խաղերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը՝ ժամը 15:00-ն:

Հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Լուսինե Բասենցյանին, հեռախոս՝ +37410599618: