Հավելված 4

ՀՀ ֆինանսների նախարարի 2021 թվականի

օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթի հանձնաժողովի

2023 թվականի «նոյեմբերի» «9-ի» «1» որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` ԿԳՄՍՆ-ԴՇ-1193.01

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը, ժամը 15:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Լուսինե Բասենցյանին:

Հեռախոս +37410599618

Էլ. փոստ՝ lusinebasentsyan3@gmail.com