Հայտարարության սույն տեքստը հաստատված է հանձնաժողովի

2023 թ. օգոստոսի 24-ի N 1 որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄ-01146»

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Համաձայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» հավելված 2-ի 6-րդ կետի պահանջի՝ դասագիրքը պետք է ունենա 170մմx240մմ (70x100/1/16) կամ 206մմx260մմ (84x108/1/16) ձևաչափերը: Նշված կարգավորումը վերաբերում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 3-րդ, 6-րդ, 8-րդ, 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դրամաշնորհային մրցույթներով ստեղծվող առարկաների դասագրքերին:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին (անձանց) սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի (այսուհետ՝ ուսումնական նյութ) օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը) մինչև 2024 թվականի ապրիլի 3-ը ժամը 15:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2024թ. ապրիլի 3-ին, ժամը 15:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Կարինե Բաբայանին:

Հեռախոս՝ 010 599 610

Էլ. փոստ՝ karine.babayan@escs.am