ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:
Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:
Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության հատվածի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հարցերին և երիտասարդական պետական քաղաքականությանը:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
- երիտասարդական հատվածում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն 1 տարին՝ երիտասարդական հատվածում փորձագիտական աշխատանքի փորձառություն, մասնավորապես, ծրագրի կառավարման, հետազոտությունների իրականացման բնագավառում (դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ),
- թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու, վերլուծելու, ամփոփելու, համակարգված ներկայացնելու հմտություններ,
- ներհանրապետական գործուղման մեկնելու պատրաստակամություն,
- միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`
- Դիմում՝ ուղղված «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի ղեկավարին (ձևը կցվում է),
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
- Հայտադիմում (pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
- Երաշխավորագիր-նամակ և/կամ մոտիվացիոն նամակ-հիմնավորում` փորձագիտական գնահատման խմբի աշխատանքներում ներգրավման վերաբերյալ (առավելագույնը 1 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
- Ամփոփ տեղեկանք վերջին 3 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեության, փորձագիտական աշխատանքների, հասարակական ակտիվության, տեղական և միջազգային (եթե այդպիսիք առկա են) երիտասարդական ծրագրերում ընդգրկվածության վերաբերյալ (առավելագույնը 2 էջ, pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է):
Հայտերի ներկայացման ժամկետը և կարգը՝
Հայտերն ընդունվում են մինչև ս. թ սեպտեմբերի 17-ը՝ ժամը 24:00:
Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն,ազգանուն»:
Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:
Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 24-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Փորձագիտական գնահատման խմբում չեն ընդգրկվի այն թեկնածուները, որոնք կներկայացնեն 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքները/համայնքները։
Փորձագիտական գնահատման խմբի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից՝ նշված չափորոշիչների համաձայն։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 և 010 599 643 հեռախոսահամարներին: