ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը:
Այդ գործընթացում ՀՊՄՀ-ն ներկայանում է Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների միակ մասնագիտական ամբիոնի բանիմաց և գրագետ դասախոսական կազմով, որոնք տարիներ շարունակ իրականացրել են տարբեր կազմակերպությունների վերապատրաստումներ,
ՀՀ օրենսդրական դաշտը ներկայացնելու է բանիմաց և գրագետ իրավաբան,
վերապատրաստումն իրականացվելու է ընդարձակ և ժամանակակից մեդիատեխնոլոգիաներով հագեցված լսարանային պայմաններում, ինչը հնարավորություն կտա նաև ունկնդիրների հեռավար վերապատրաստմանը,
վերապատրաստումն իրականացվելու է առավելապես նորարարական մոտեցումներով, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շեշտադրմամբ և փոխներգոծուն մեթոդներով:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Տեղեկանք աշխատավայրից,
անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
ավարտական վկայականի (դիպլոմ) պատճենը:
Փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 11-ից օգոստոսի 1-ը՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Տիգրան Մեծի 17, 6-րդ հարկ 604 սենյակ կամ առցանց՝ preschool-edu44@aspu.am ։
Հարցերի դեպքում զանգահարել՝ (+374 10) 59-70-64, (+374 91) 24-57-56, (+374 91) 18-40-39 կամ գրել preschool-edu44@aspu.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև ամբիոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/Chairofpreschoolpedagogyandmethodology:
Վերապատրաստումը կանցկացվի օգոստոսի 3-30-ը։