ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ: Նախարարության 2024-2026 թվականների ՄԺԾԾ հայտի վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ կից ձևաչափով:

Քննարկումների ժամանակացույցը.

  • Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - 29 մարտի 2023 թ.՝ ժամը 11։00-ին,
  • Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - 30 մարտի 2023 թ. ՝ ժամը 11:00-ին,
  • Բարձրագույն կրթություն, երիտասարդություն, արտաքին կապեր - 31 մարտի 2023 թ.՝ ժամը 11։00-ին,
  • Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - 31 մարտի 2023 թ.՝ ժամը 16։00-ին,
  • Սպորտ - 30 մարտի 2023 թ.՝ ժամը 15։00-ին:

Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է info@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, և զանգահարել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն՝ հեռ.՝ 010 599-689 (471)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում, հղումը՝ https://escs.am/am/category/budget/ :

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):