Համաձայն ՀՀ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2024-2026թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:

Քննարկումների ժամանակացույցը.

  • Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - 29 մարտի 2023 թ. ժամը 11։00
  • Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - 30 մարտի 2023 թ. ժամը 11:00
  • Բարձրագույն կրթություն, երիտասարդություն, արտաքին կապեր - 28 մարտի 2023 թ. ժամը 15։00
  • Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - 31 մարտի 2023 թ. ժամը 16։00
  • Սպորտ - 30 մարտի 2023 թ. ժամը 15։00

Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 27-ը info@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, և զանգահարել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն՝ հեռ.՝ 010 599689 (471)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2024թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ մինչև քննարկման օրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում, հղումը՝ https://escs.am/am/category/budget/ :

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):