Ծրագրի մասին

Ծրագիրն ուղղված է աջակցելու երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր տեսակի միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձը, աշխատությունները, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելինքներ, զարգացնելու իրենց կարողությունները, որոնք հետագայում կծառայեն Հայաստանում իրենք հասարակական և մասնագիտական աշխատանքների բարելավման համար:

Ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար՝

  • Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
  • միջազգային գիտաժողովներ, գիտական ֆորում, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
  • միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
  • միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
  • միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, այդ թվում՝ օլիմպիադաներ,
  • միջազգային ստարտափ ծրագրեր:

Իրավական հիմքը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 5 սեպտեմբերի 2019թ. N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգ

Ովքեր կարող են դիմել

Ծրագրի կարող են դիմել և ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև 5 հոգանոց խմբի անդամները (այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձևավորված պատվիրակությանը)։

Դիմելու կարգը

Ծրագրի շրջանակներում ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու համար մեկնելուց առնվազն 14 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է գրավոր դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ներկայացնել հայտ։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմումատուի գրավոր հայտադիմումը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր,
  • հրավերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որակավորում ստացած թարգմանչի կողմից։

Ի լրումն վերոնշյալ փաստաթղթերի դիմումատուն ներկայացնում է նաև՝

«Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր» միջոցառումներին մասնակցության դեպքում՝

  • հրավերում պետք է հստակ նշված լինի Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպության անվանումը, որը մասնակիցը ներկայացնելու է տվյալ միջոցառմանը,
  • երաշխավորագիր՝ տրված տվյալ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից։

«Միջազգային գիտաժողովներ, գիտական ֆորում, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ» միջոցառումներին մասնակցության դեպքում՝

  • հրավերում պետք է հստակ նշված լինեն մասնակցի զեկուցման թեման, զեկուցման ձևը (գրավոր, բանավոր, աբստրակտ, ներկայացում (պրեզենտացիա)),
  • զեկուցման ամփոփումը (ռեզյումե) կամ զեկուցման սեղմագիր տարբերակը:

«Միջազգային գիտատեխնիկական մրցույթներ» միջոցառմանը մասնակցության դեպքում՝

  • հրավերում պետք է հստակ նշված լինի ներկայացվող աշխատանքի անվանումը,
  • տվյալ աշխատանքի նկատմամբ հայտատուի հեղինակությունը հավաստող փաստաթուղթ(եր)։

«Միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ» միջոցառումներին մասնակցության դեպքում՝

  • հրավերում պետք է հստակ նշված լինի ներկայացվելիք կատարումը կամ ստեղծագործությունը,
  • տվյալ ստեղծագործության լուսանկարը կամ կատարման տեսագրությունը կամ ձայնագրությունը:

«Միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, այդ թվում՝ օլիմպիադաներ» միջոցառումներին մասնակցության դեպքում՝

  • հրավերում պետք է հստակ նշված լինի Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպության անվանումը, որը մասնակիցը ներկայացնելու է տվյալ միջոցառմանը,
  • երաշխավորագիր՝ տրված տվյալ կազմակերպության կողմից։

«Միջազգային ստարտափ ծրագրեր» միջոցառումներին մասնակցության դեպքում՝

  • հրավերում պետք է հստակ նշված լինի ստարտափ ներկայացնող խմբի կամ անհատի կամ կազմակերպության անվանումը,
  • ստարտափի թեման,
  • ստարտափի ամփոփ նկարագրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձևավորված պատվիրակության անդամները ներկայացնում են միասնական հայտ՝ կազմված հետևյալ փաստաթղթերից՝

  • դիմում՝ պատվիրակության անդամների կողմից,
  • պատվիրակության անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • միջոցառմանը պատվիրակության մասնակցության հրավերը,
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ պատվիրակություն ձևավորելու և պատվիրակության կազմը հաստատելու մասին։

Ծրագրի վերջնաժամկետ /եթե առկա է/

Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն
Հեռ.՝+(374) 010 59 96 42
Էլ. փոստ՝ narek.arakelyan@escs.am, https://escs.am/am/news/4961 ,https://escs.am/am/news/15003