Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է պետական և ոչ պետական հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների դասամատյանների հայտավորման և բաշխման աշխատանքներին.
2) մասնակցում է պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների գովասանագրերի հայտավորման և բաշխման աշխատանքներին.
3) իրականացնում է հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի ստացման և բաշխման վերաբերյալ հաշվետվությունների հավաքագրման և ստուգման աշխատանքները.
4) կատարում է ավարտական փաստաթղթերի հաշվետվությունների արխիվացում.
5) մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների խոտանված ավարտական փաստաթղթերի հիմքերի ստուգման և կրկնօրինակների տրամադրման աշխատանքներին.
6) կատարում է նախնական /արհեստագործական/ ուսումնական հաստատությունների կորած և խոտանված ավարտական փաստաթղթերի հիմքերի ստուգման և կրկնօրինակների տրամադրման աշխատանքները.
7) իրականացնում է
հանրակրթական, նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրերի պատրաստման և բաշխման աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման լրացման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու» թիվ 609-Ն հրամանի, ՀՀ ԿԳ նախարարի 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պարգևների ձևերը սահմանելու և պարգևների ներկայացման շնորհման մասին» թիվ 07-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 27.01.2023 – 31.01.2023թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 163 072 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: