Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2022 թվականի «դեկտեմբերի» «9» որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` ՍՓ-ԴՄ-12004-22/1

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև Պատվիրատու)` ՀՀ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է Վ. Սարգսյան 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 40-րդ օրվա ժամը 14.00: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից 40-րդ օրվա ժամը 14.00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Ռուզաննա Համբարձումյանին
Հեռախոս. +374 10 599-647
Էլ. փոստ. ruzanhyan@gmail.com


Հարգելի մասնակից, նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

Եթե Դուք գրանցված չեք www.armeps.am էլեկտրոնային համակարգում, սակայն ցանկություն ունեք մասնակցել սույն մրցույթին, ապա հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ինքնագրանցվել նշված համակարգում: Գրանցվելու պայմանները սահմանված են www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված «Մասնակցի կողմից էլեկտրոնային (ARMEPS) համակարգի գործածման» ուղեցույցում:

Միաժամանակ՝

- հայտը armeps (www.armeps.am) համակարգ (այսուհետ` համակարգ) մուտքագրելիս անհրաժեշտ է առաջնորդվել www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված «էլեկտրոնային եղանակով դրամաշնորհային մրցույթի կազմակերպման» ուղեցույցով:

- համակարգի հետ կապված հարցեր և խնդիրներ առաջանալիս կարող եք դիմել պատվիրատուին, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեով (հեռախոս`(+37411) 28-93-20):

Համակարգում գրանցվելը, ինչպես նաև հայտ ներկայացնելն անվճար է: