2022 թ. օգոստոսի 16-21-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որին մասնակցեցին աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ (անցկացվեցին 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր):

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները, արևմտահայերենի ուղղությամբ կատարվող գիտական աշխատանքները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեությունը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Սփյուռքի համար իրականացվող ծրագրերը։

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովն ընդունեց բանաձև (արևելահայերեն, արևմտահայերեն):