Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 12-ը՝ ժամը 15:00-ն, դիմեն ԿԳՄՍ նախարարություն:

Մասնակցության պայմաններին և պահանջվող փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/13922: