Աշխատանքային պարտականություններն են՝

  1. Ռազմավարական պլանավորման գործընթացի իրականացում, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում կառավարության և նախարարության գործողությունների ծրագրերի վերաբերյալ առաջարկների ներկայացում,
  2. պետական քաղաքականության ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ հիմք ընդունելով բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում տիրող իրավիճակը,
  3. բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տվյալ տարվա բյուջետային հայտերի մշակում,
  4. բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում մասնագետների պատրաստման առաջարկների մշակում և սկզբունքների ձևավորում,
  5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքների և մեթոդաբանության մշակման աշխատանքների մասնակցություն,
  6. Կառավարության գործունեության ծրագրից, ինչպես նաև կառավարության քաղաքականության այլ փաստաթղթերից բխող միջոցառումների իրականացման ապահովում,
  7. իր իրավասության շրջանակներում պետական քաղաքականության փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում,
  8. բարձրագույն և հետբուհական կրթության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության,
  9. վարչության կամ բաժնի պետի հանձնարարությամբ՝ այլ աշխատանքներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  6. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
  7. Գրական հայերենի տիրապետում.
  8. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 6 /վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հունիսի 10-14-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022թ. հունիսի 14-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: