ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО/ՄՄՀՊԻ) և Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2022/2023 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակում:

2022/2023 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ /Առդիր 1՝ տեղեկատվություն առաջարկվող կրթական ծրագրերի վերաբերյալ/:

Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից /Առդիր 2՝ տեղեկատվություն առաջարկվող կրթական ծրագրերի վերաբերյալ/:

Նշված բուհերում ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով:

ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված բուհերում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:

Վերը նշված բուհերի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2022 թ. ապրիլի 26-ը:

ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • դիմում՝ ՀՀ ԱԳ նախարարի անունով,
  • անձնագրի պատճենը,
  • ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
  • արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
  • ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
  • 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել secretariat@mfa.am էլ. հասցեին: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ՝ +37460-620-312 հեռախոսահամարով:

ԱՌԴԻՐ 1

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (МГИМО/ՄՄՀՊԻ) առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  1. Միջազգային հարաբերություններ (բակալավրիատ/մագիստրատուրա)
  2. Տարածաշրջանագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  3. Տնտեսագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  4. Իրավագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  5. Ժուռնալիստիկա (բակալավրիատ/մագիստրատուրա)
  6. Գովազդ և հանրային կապեր (բակալավրիատ/մագիստրատուրա)
  7. Քաղաքագիտություն (մագիստրատուրա)
  8. Պետական և համայնքային կառավարում (մագիստրատուրա)
  9. Ֆինանսներ և վարկ (մագիստրատուրա)
  10. Սոցիոլոգիա (մագիստրատուրա)

Բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունն ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն ռուսերեն և օտար լեզվից, ինչպես նաև՝ մասնագիտական առարկայից:

Կրթական ծրագրերին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ https://abiturient.mgimo.ru/foreigners հղմամբ:

ԱՌԴԻՐ 2

Դիվանագիտական ակադեմիան առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

Բակալավրիատ

  1. Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/, օտար լեզու /բանավոր և գրավոր/, պատմություն /գրավոր/).
  2. Համաշխարային տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/, օտար լեզու /բանավոր և գրավոր/, մաթեմատիկա /գրավոր/):

Ընդունելության քննությունները կանցկացվեն 2022 թ. հուլիսի 11-ից 25-ը: Ուսման տևողությունը՝ 4 տարի՝ առկա եղանակով:

Մագիստրատուրա

  1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր և բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/).
  2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր և բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/).
  3. Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր և բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/):

Ընդունելության քննությունները կանցկացվեն 2022 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 6-ը:

Ուսման տևողությունը՝ 2 տարի՝ առկա եղանակով և 2.5 տարի՝ առկա և հեռակա համադրված եղանակով:

Ասպիրանտուրա

  1. Միջազգային իրավական գիտություններ (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/).
  2. Համաշխարհային տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/).
  3. Քաղաքական ինստիտուտներ, գործընթացներ, տեխնոլոգիաներ (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/).
  4. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/).
  5. Միջազգային հարաբերություննրի և արտաքին քաղաքականության պատմություն (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/):

Ընդունելության քննությունները կանցկացվեն 2022 թ. սեպտեմբերի 7-ից 16-ը:
Ուսման տևողությունը՝ 3 տարի առկա և 4 տարի՝ հեռակա եղանակով: