Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2021 թվականի «դեկտեմբերի» «24» «1» որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` ԿԳՄՍՆ-ԴՇ-1193.01.1
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 33-րդ օրը, ժամը 15:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 33-րդ օրը հունվարի 31-ին, ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Անահիտ Մարգարյանին:
Հեռախոս +37443137612
Էլ. փոստ anahitms@mail.ru
«1193.Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ՀՀ Արարատի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ գործողության շրջանակում