Հիմնական գործառույթները՝
- մասնակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքներին.
- մասնակցում է համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների հետ անցկացվող խորհրդակցություններին.
- իրականացնում է զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ գրությունների նախապատրաստում.
- իրականացնում է քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսումնասիրություն, պատասխան գրությունների նախագծերի մշակում կամ մշակման աշխատանքներին մասնակցություն.
- մասնակցում է նախագծերի մշակման գործընթացում իրավական աջակցության տրամադրման աշխատանքներին.
- մասնակցում է տարբեր դատական ատյաններում Նախարարության ներկայացուցչության ապահովմանը, իրականացնում է Նախարարության շահերի պաշտպանությունը.
- մասնակցում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Միջնակարգ կրթություն.
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 08.12.2021 – 10.12.2021թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 111 115 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: