Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի հունիսի 25-ի հայտարարության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը իրավաբանական անձանցից ընդունել է հայտեր՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2022 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով:

Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2022 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

  • ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

Դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկ: