Լուրեր
Հայաստանը՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում

«ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում հունվարի 30-ին նշվել է Հայաստանի ազգային օրը: ՀՀ վարչապետի որոշմամբ կազմվել է պատվիրակություն՝ ցուցադրության շրջանակում Հայաստանի ազգային օրվան նվիրված տոնական հանդիսությանը մասնակցելու նպատակով: Հայաստանյան

Բռնցքամարտ. 13 քաշային կարգերում հայտնի են Հայաստանի չեմպիոնները

Հունվարի 24-ից 29-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 բռնցքամարտիկ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից: Տղամարդիկ Հայաստանի չեմպիոնությունը վիճարկել են 13 քաշային կարգերում: Համառ պայքարում տղամարդկանց Հայաստանի

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր, որի արդյունքում

«Ոսկե մեղու» 20-րդ միջազգային փառատոնի մասնակցության հրավեր

2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։ Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը

Ամփոփիչ մշտադիտարկում՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում»

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն

Կայացել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցաշարը

Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում հունվարի 28-30-ը կայացել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցաշարը, որին շուրջ 170 մարմնամարզուհի է մասնակցել Երևանից, Գյումրիից, Կապանից և Քաջարանից: Մրցաշարը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել է նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա

էդուարդ Ղազարյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեղի է ունեցել ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Միաձայն ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էդուարդ Ղազարյանը։

Կրթաթոշակային ծրագրեր՝ Լեհաստանի բուհերում ուսանելու համար

Լեհաստանի բուհերը 2 կրթաթոշակային ծրագրերով ուսանելու հնարավորություն են ընձեռում: 1. «Տիտուս Ֆիլիպքվիչի» մրցանակ: Այս կրթաթոշակային ծրագրով թեկնածուի համար նախատեսվում է 10-ամսյա կեցությամբ Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար կամ հասարակական գիտությունների բնագավառում 5 ուսումնասիրություն (2-ական

ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների: Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա