Լեհաստանի բուհերը 2 կրթաթոշակային ծրագրերով ուսանելու հնարավորություն են ընձեռում:

1. «Տիտուս Ֆիլիպքվիչի» մրցանակ: Այս կրթաթոշակային ծրագրով թեկնածուի համար նախատեսվում է 10-ամսյա կեցությամբ Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար կամ հասարակական գիտությունների բնագավառում 5 ուսումնասիրություն (2-ական ամիս) հետևյալ ոլորտներում՝

  • հասարակական գիտություններ,
  • ճշգրիտ գիտություններ,
  • տնտեսական գիտություններ,
  • տեխնիկական գիտություններ,
  • հումանիտար գիտություններ:

Թեկնածուների ներդրումների և ձեռքբերումների նկարագրությամբ հայտերն անհրաժեշտ է ուղարկել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն (էլ. փոստ՝ stypendia.studium@uw.edu.pl) մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

2. Երիտասարդ գիտնականների կրթաթոշակային ծրագիր

Այն նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունիսը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական աշխատանք կատարելու համար:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել stypendia.studium@uw.edu.pl էլ. փոստին մինչև 2022 թվականի մարտի 1-ը:

Կրթաթոշակների տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.studium.uw.edu.pl կայքից և կից նյութերից: