Լուրեր
Քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի հետ

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում

«Արվեստի կառավարում» ծրագրի մասնակիցներին կտրամադրվեն հարթակներ՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թվականի մշակութային ծրագրերի շրջանակում իրականացվում է «Արվեստի կառավարում» ծրագիրը, որը նախատեսված է ստեղծագործական բուհերի «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներում փորձառություն ձեռք բերելու նպատակով: Մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է

Փոփոխություններ՝ առաջին դասարանցիների հայտագրման ժամկետներում և դպրոցի ընդունելության կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող

Ուսման հրավեր՝ Իսպանիայի Խաենի համալսարանում սովորելու համար

Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության կրթական բաժինը Իսպանիայի Խաենի համալսարանի հետ 1 հայ ուսանողի հնարավորություն է տալիս օգտվելու համալսարանական մագիստրոսական կրթաթոշակից 2022-23 թթ․ ուսումնական տարվա համար։ Ներկայացված ծրագրի շրջանակում կրթաթոշակների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. փոխվել է եզրափակչի օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին: Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա

Զարգացող երկրների գավաթ. հայ դահուկորդները՝ մրցումային երկու օրերի հաղթողներ

Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով: Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ

Մարտի 13-ից կմեկնարկեն Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումները

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն անցկացրել է հերթական նիստը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ: Նիստին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը քննարկվել են Ե. Չարենցի 125-ամյակի

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում են

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող ելույթներ են ունեցել: Հարություն Մերդինյանը եզրափակիչ է անցել նժույգթափերում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը: Օղակներ