
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ի շահ հայ-պորտուգալական բարեկամական կապերի զարգացման: