Լուրեր
Աշխատանքային այց՝ Տիրինկատար (Կարմիր սար) հնավայր

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի վիշապաքարերը հետազոտող արշավախումբը 2012 թ. Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, հայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան՝ Տիրինկատար (Կարմիր սար) անվամբ: Այստեղ

Սամբիստ Բորիս Շատվերյանը՝ ԱՊՀ խաղերի չեմպիոն

ԱՊՀ երկրորդ խաղերում 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթել է բելառուս և ղազախ մարզիկներին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չի ներկայացել, և Շատվերյանն արժանացել է ոսկե մեդալի:

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձավ ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր 

Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել տաջիկ, ուզբեկ, ղրղզ ու ադրբեջանցի

Երիտասարդների միջազգային օրը՝ երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում այսօր տարաբնույթ միջոցառումներով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Այն այս տարի կրել է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը: Միջոցառումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի

Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան

Փոփոխություն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման փոփոխությունը: Լրամշակումները կատարվել են՝ հաշվի առնելով գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն

Համահայկական 8-րդ ամառային խաղեր. ամփոփվել են շախմատի մրցաշարի արդյունքները

Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են: Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել

Դասվարների կամավոր ատեստավորման համար նախատեսված ձեռնարկներն հասանելի են առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանն այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասվարները: Այսուհետ նախարարության պաշտոնական կայքում pdf տարբերակով հասանելի են դասվարների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցում ներկայացված գրականության ցանկում զետեղված 4