Լուրեր
«Մեծ աշխատանք պետք է արվի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին պարտադիր կրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարներին, մանկավարժներին ու աշակերտներին: «Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց

«Գորիսի ուսանողների և դպրոցականների կատարած կամավորական աշխատանքները օրինակ դարձան». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ և շրջել Գորիսի կրթական և մշակութային մի քանի հաստատություններում: Գորիսի պետական համալսարանում նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության կամավորական աշխատանքներում ներգրավված ուսանողների հետ,

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կվավերագրվեն նոր տեխնոլոգիաներով. հուշագիր «ՍԻՄՈՆՅԱՆ» հիմնադրամի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել պատմամշակութային ժառանգության արժեքների վերականգնման և պահպանման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դրամաշնորհի առաջարկ Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագրի կողմից

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրը 2023/24 ուստարվա համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ է առաջարկում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, հետազոտողների և արտիստների համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները/պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր: Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Քննարկում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) հանդիպել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրենների և ՀՄԿ անձնակազմի հետ: Հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին հանրակրթության մեջ

«Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է». ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Տարվա լավագույններ» մրցույթի այս տարվա հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հյուրընկալել է 2023 թվականի «Տարվա լավագույններ» մրցույթի հաղթող մանկավարժներին: ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մրցույթի շրջանակում այս տարի հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել

Արաքսիա Սվաջյանը Ծաղկաձորի դպրոցում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետարանի կ

Փոփոխություն նոր դասագրքերի ստեղծման տեխնիկական պահանջներում

Հանրակրթական պետական նոր չափորոշչով դասագրքերի ստեղծման դրամաշնորհային հայտահրավերի տեխնիկական բնութագրում կատարվել է փոփոխություն: Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 3-րդ, 6-րդ, 8-րդ, 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դրամաշնորհային մրցույթներով ստեղծվող առարկաների դասագրքերը պետք է ունենան