Լուրեր
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2022 թ․ կատարողականը

Հայրենաճանաչության նպատակով դպրոցներում ներդրվել է նոր առարկա` «Ես և իմ հայրենիքը»: Հայաստանի շուրջ 25.000 մշակույթի անշարժ հուշարձաններից 7-ն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները: Շուրջ 10 հուշարձան այժմ վերականգնվում է

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում

Սամբոյի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով: Կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և վերահաստատել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերը սերտացնելու,

Կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական և մշակութային հարաբերությունների զարգացումը. Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում մասնակցել է Չինարենի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ապրիլի 18-ը՝ որպես Չինարենի միջազգային օր, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը սահմանել է 2010 թվականին՝ նշանավորելով այն՝

ԿԳՄՍ նախարարի տեղակալն Իսպանիայում հանդիպել է կրթության և սպորտի ոլորտների պատասխանատուներին

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, սպորտի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ

Տեղի կունենա Պ. Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախմբի համերգը

Ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի կամերային նվագախմբի համերգը (դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան): Համերգի ընթացքում որպես մենակատարներ ելույթ կունենան Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական