Լուրեր
«Նմանօրինակ պայմաններ ունենալը երազանք էր». Արտաշատի մարզադաշտում կայացել է «Ռոբերտ Էմմիյանի գավաթ» միջազգային մրցաշարը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին: Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի

Երևանում վերջին հրաժեշտն են տվել «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանին

Սեպտեմբերի 9-ին Երևանում վերջին հրաժեշտն են տվել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանին. նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում: Նախօրեին էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է լեգենդար մարմնամարզիկի

Նկարիչների շենքի պատին բացվել է Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հուշատախտակը

Երևանի Սայաթ-Նովա 5 հասցեում՝ Նկարիչների շենքի պատին, բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը 5 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանը, գլխավոր մարզիչ Արամայիս Հայրապետյանը, մարզիչներ, մեդալակիր մարզիկներ

Էդուարդ Դայանը՝ Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ջութակահար Էդուարդ Դայանը Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի երաժշտի ուսուցիչն է ԵՊԿ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը: Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման

Վարչապետը Երևանում ծանոթացել է տարբեր վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրերի: Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Կարեն Գիլոյանը: Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական

Հայտնի են 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն)

Աշակերտական խորհրդի նիստում քննարկվել են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված փոփոխությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են նոր ուսումնական տարում կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

ՀՊԹ-ում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» խորագրով մշտական ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից սեպտեմբերի 9-ից կվերաբացվի ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով: Ցուցադրությունն ընդգրկում է 4-10-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող