Լուրեր
Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի

Երիտասարդական աշխատանքը՝ ի նպաստ երիտասարդների ներուժի բացահայտման

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Սոցիալական աշխատանք» և «Մանկավարժություն» մասնագիտություններ ունեցող բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

«Էրեբունին» դարձել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության չեմպիոն և առաջին տեղով դուրս եկել կիսաեզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի չեմպիոնի կոչումը նվաճել է «Էրեբունին»: Առաջին տեղի համար պայքարում թիմը մրցել է «Ուրարտուի» հետ և հաղթել 106:93 հաշվով: Առաջին քառորդում հավասար պայքար է ծավալվել, սակայն «Ուրարտուն» ունեցած չնչին առավելությունը չի կարողացել պահպանել.

Կվերակառուցվի ՀՖԿՍՊԻ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճը

Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և

Ազատ ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և

Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները

Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն

Ազատ ոճի 3 ըմբիշ դուրս է եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանի՝ մրցագորգ ելած 4 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4-9

Բասկետբոլի Ա-լիգա. Այսօր մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը

Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլը: Ա-լիգայի կանոնների համաձայն՝ թիմերի վերջին երկու խաղերը հաշվվել են որպես փլեյ-օֆֆի հանդիպում։ ԲԿՄԱ-ն, որը կանոնավոր առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, կմրցի «Արցախի» հետ, որը գտնվում է վեցերորդ հորիզոնականում: Չորրորդ հորիզոնականում գտնվող

Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել Պլովդիվում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր են դարձել Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ): 60 կգ