
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով: Կներկայացվեն մանրանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է: