Լուրեր
Աշխատաժողով՝ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ

«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակում մարտի 11-12-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ աշխատաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատաժողովը կազմակերպել էր

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է գրողի ծննդյան 124-ամյակին

Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին՝ ժամը 14։00-ին, տուն-թանգարանն առաջին անգամ կկազմակերպի առցանց էքսկուրսիա, ինչը Չարենցի գրականության սիրահարներին, նրա կյանքով

Տեղեկատվական հանդիպում MSCA ծրագրի վերաբերյալ

«Հորիզոն Եվրոպա» 2021-2027 թթ. ծրագրի շրջանակում կշարունակի գործել «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագիրը (Marie Skłodowska-Curie Actions, MSCA)` հնարավորություններ ընձեռելով հետազոտողների և գիտական ու գիտատեխնիկական կազմակերպությունների համար: «Մարի Սկլոդովսկա-Կյուրի» գործողությունների ծրագիրն առանցքային նշանակություն ունի գիտության զարգացման, միջազգային և միջառարկայական գիտական համագործակցության

Կարեն Թռչունյան. «Պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում»

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում

Հայ-չինական տեխնիկական սեմինար երկրաշարժագիտության ոլորտում

Մարտի 10-ից 29-ը հայ-չինական «Երկրաշարժի մշտադիտարկում և մոդելավորում» միջազգային լաբորատորիայի շրջանակում առաջին անգամ առցանց ձևաչափով կանցկացվի երկրաշարժագիտության ոլորտում տեխնիկական սեմինարների շարք: Սեմինարի ընթացքում չինացի մասնագետները հայ գործընկերների համար հանդես կգան զեկուցումներով, որոնցում կներկայացվեն երկրաշարժերի կանխատեսման հնարավորություններն

Հայտնի են Հայաստանի կարատեի առաջնության չեմպիոնները

«Միկա» մարզահամալիրում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 33-րդ առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ ֆեդերացիաների և ակումբների ուժեղագույն մարզիկները՝ հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից: Կատա մրցակարգում չեմպիոն է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախի կարատեի ֆեդերացիա),

Կկայանա հայ կինոռեժիսորի՝ Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմի պրեմիերան

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանած «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Մարտի 10-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան, որին կհետևեն կինոցուցադրությունները։ Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության ֆիլմն

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Տորուն քաղաքում կայացել է Եվրոպայի աթլետիկայի ձմեռային 36-րդ առաջնությունը, որին մասնակցել է 47 երկրից 733 աթլետ (405 տղամարդ, 328 կին): Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրել են վազորդ Ալեքս Դոնիկյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը: Վերջինս