Լուրեր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա

Նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է,

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։ Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր,