Լուրեր
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան - ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Կառավարությունը նախորդ շաբաթ բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի

Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 11-ին տեղի կունենա մանկական տիկնիկային ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Շառլ Պերոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթի հիման վրա և վերաիմաստավորվել ժամանակակից թատերական լեզվով՝ պահպանելով դասական պատմության հմայքն ու շեշտադրումները։

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա  դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական

Մեր աշակերտներն ունեն մտքի մեծ թռիչք. պարգևատրվել են Համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նախարարի տեղակալը մրցանակներ է հանձնել հաղթող

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ • «Մարդկանց երկիրը» (1966) • «Սկիզբ» (1967) •

Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

Այսօր հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում: Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն:

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 18-ը։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14–18 տարեկան պատանիները։ Ծրագրին մասնակցությունն անվճար է,

Հերքում

Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և