Լուրեր
Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Երեկ՝ հունիսի 15-ին, հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել: 45 կգ քաշային

Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021 թ. ամփոփում

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում

Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը. ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2021 թ. մշակույթի ոլորտի կատարողականը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ: Նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Ռեքս Քալամյանի գլխավորությամբ նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի

«Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետը, արժանի է հիացումի». Արա Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն իրականացրել է «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով: Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3

«Զարդագիր» կրթական ծրագիրը երեխաներին ներկայացնում է հայկական ձեռագրական արվեստը և մանրանկարչությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը: 2022 թվականի ապրիլի 20-ից հունիսի 3-ը «Զարդագիր» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում՝ ներգրավելով