ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը:

2022 թվականի ապրիլի 20-ից հունիսի 3-ը «Զարդագիր» կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում՝ ներգրավելով ավելի քան 720 երեխաների։

Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից․ «Զարդագիր» հաղորդաշարի «Հայկական մանրանկարչություն» հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ և գործնական հատված, որի ընթացքում երեխաները նկարում և գունազարդում են եզրագծված զարդագիր «Զ» տառը՝ օգտագործելով այն գույները, որոնք առավել հաճախ են հանդիպում հայկական մանրանկարներում։

Ծրագրի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն են ունենում ուսումնասիրելու հայկական ձեռագրական արվեստը, հայկական մանրանկարչությունն ու ներկերը։

Այս ձևաչափով դասընթացները կրթական գործընթացները դարձնում են առավել հետաքրքիր և խթանում երեխայի ստեղծագործ մտքի զարգացումը, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը:

Նշենք, որ հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև ՀՀ մյուս մարզերը։