Լուրեր
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում

Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ և ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունների աջակցությամբ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում՝ Մյունխենի «Բոլոր սրբերի պալատական տաճարում», տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ «Ա՛ռ քո թևերին, տա՛ր ինձ

Շախմատի 44-րդ օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները 3-րդ տուրից հետո

Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվում է շախմատի 44-րդ օլիմպիադան: Տղամարդկանց հավաքականը մեկնարկային տուրում 4:0 հաշվով հաղթանակ է տարել Մադագասկարի թիմի նկատմամբ, իսկ կանանց հավաքականն առավելության է հասել Բոստվանայի թիմի նկատմամբ: Երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ևս հաղթանակներ են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցների աշխատանքային այցը՝ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, բարերար «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային

Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Արման Հարությունյանը որակավորման փուլում 13:7 հաշվով

Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է

Տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Ծրագրի

Մասնագիտական հանրային քննարկում՝«Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը նախաձեռնում են մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում, որը տեղի կունենա 2022 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային

«Ռոմեո և Ջուլիետ». մեծ պրեմիերա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը:

«Հովեր» երգչախումբը Մյունխենում հանդես կգա համերգով

«Հովեր» պետական կամերային երգչախումբը Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր հանդես կգա «Ա՛ռ քո թևերին, տա՛ր ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգով: Համերգը նախաձեռնել և իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի