Լուրեր
Երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 12-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝

ՌԴ պատվիրակությունն այցելել է Ռուսական արվեստի թանգարան

Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել

Մեկնարկում է «Չարենցյան ամառ» ծրագիրը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային

Հայաստանի պատվիրակությունը Սոչիում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական ֆորումին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական համաժողովին: Ֆորումին մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ անդամակցող երկրների ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, ԲԵլառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից,

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլը: Ծրագրում տեսական դասընթացով

«Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով հրավիրում է երիտասարդության ոլորտի տարբեր դերակատարների՝ մասնակցելու օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Ո՞վ կարող է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին երիտասարդության ոլորտի հետազոտողներ, երիտասարդության ոլորտի

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի կունենա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը

2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը: Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու

3 ոսկե և 1 արծաթե մեդալ մարմնամարզության «World Challenge Cup» մրցաշարի հերթական փուլից

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված «World Challenge Cup» մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի

«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի