ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով հրավիրում է երիտասարդության ոլորտի տարբեր դերակատարների՝ մասնակցելու օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:

Ո՞վ կարող է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին

  • երիտասարդության ոլորտի հետազոտողներ,
  • երիտասարդության ոլորտի փորձագետներ,
  • երիտասարդական աշխատողներ,
  • երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ,
  • երիտասարդական ոլորտի դասավանդողներ և դասընթացավարներ:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքների տևողությունը

Օրենքի նախագծի մշակման աշխատանքները մեկնարկելու են աշխատանքային խմբի ձևավորման պահից և ավարտվելու են մինչև 2024 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակ:

Օրենքի նախագծի մշակման նպատակով կարող են լինել արտագնա հանդիպում- քննարկումներ՝ 1-2 օր տևողությամբ (արտագնա հանդիպումների կազմակերպման բոլոր ծախսերն իրականացվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարարության գործընկեր կազմակերպությունների կողմից):

Աշխատանքային խմբում ներգրավված ցանկացած ներկայացուցիչ՝ կախված երիտասարդության ոլորտում ունեցած փորձառությունից, ունենալու է իր հստակ դերակատարումը օրենքի նախագծի մշակման աշխատանքներում: Աշխատանքային խմբում ներգրավվելուց հետո ներկայացուցչի մասնակցությունը օրենքի նախագծի մշակման աշխատանքներին խիստ պարտադիր է:

Ինչպե՞ս կարելի է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներին միանալ ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հունիսի 26-ը լրացնեն իրենց մասնակցության հայտերը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/z74VedTnAj7Kbita7