Լուրեր
Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է: Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի  մրցաշար. հաղթողների տասնյակը

Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբով

Վազորդ Երվանդ Մկրտչյանն աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում ՀՀ նոր ռեկորդ է սահմանել՝ 1500 մետր վազքատարածությունը հաղթահարելով 3։39.35 րոպեում: Աշխարհի առաջնության արդյունքներով Մկրտչյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի

«Սպորտի միջոցով ամրապնդվում է պետականության զգացումն ու ՀՀ քաղաքացի լինելու հպարտությունը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրորդ և Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերում հաջող հանդես եկած և մեդալներ նվաճած մարզիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով մարզիկներին և

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով

Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ` ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը 8 մեդալ են նվաճել Կահիրեի Pharaoh's cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh's cup մրցաշարում: Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝