Լուրեր
«Կրթությունը հանրային բարիք է». ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված

Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեր տեղն ու դերը մեր հասարակության կյանքում ևս մեկ անգամ շեշտելու և արժևորելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման

Հայտնի են 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» միջոցառման հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարության

Հայտնի են գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները

2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր: ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Հովհաննես Բաչկովն (63,5 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ): Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի

Երևանը կմիանա One Run միջազգային կիսամարաթոնին

Հունիսի 4-ին Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը՝ 4 վազքատարածություններով (21,1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ): Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով ԿԳՄՍ

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրին դիմելու հնարավորություն

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։ Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ,