
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական բացման արարողությանը։