Դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից անշարժ գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն անշարժ գույք ամրացնելու, «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին,

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին,

«Տափի բերդ» պատմամշակութային արգելոց ստեղծելու, «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու և գույք ամրացնելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: