Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: Այս օրը խորհրդանշական է որպես Երևանի պետական համալսարանի հիմնադրման օր: 103 տարի առաջ Երևանի համալսարանի հիմնումը քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևոր երաշխիքներից էր: Այդ գիտակցությունը կրողներն ու ձևավորողները, պահպանողներն ու

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: 2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ

ՀՀ կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել

Հանդիպման առանցքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնումն էր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի

Քննարկվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից