Լուրեր
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 և Երևանի թիվ 185 հիմնական դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը չնախատեսված այց են կատարել Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 և Երևանի թիվ 185 հիմնական դպրոցներ: Պաշտոնյաները շրջել են դպրոցներում, տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել աշակերտների հետ: Մասնավորապես՝

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Ամփոփվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը

Լեհաստանի Պոզնան քաղաքում գործող Ադամ Միցկևիչի անվան համալսարանում ավարտվել է հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Երկօրյա համաժողովի ընթացքում

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու

Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ ջանքեր

ՄԿՈՒ ոլորտ. վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը ներառյալ հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է

Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին: Նամականիշի մարման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատարին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված

Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար: Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: