Լուրեր
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ, որը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։ Ուսուցիչների

Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան

Նախադպրոցական կրթության հասանելիությունը Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի առանցքային բաղադրիչներից է։ Սահմանված է, որ մինչև 2030 թ․ դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ։ Այս թիրախի ապահովման ուղղությամբ իրականացվող

Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն

Շարունակվում է Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը։ Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար: Ըստ կանադական կողմի՝ դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ

ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման նպատակն էր

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնին այս տարի մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․ «Մաթեմատիկա և

ԿԳՄՍՆ 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի շուրջ հանրային քննարկումներ

ԿԳՄՍՆ 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի (ներառյալ 2027թ. բյուջետային հայտի նախագիծը) մշակման աշխատանքների շրջանակում նախարարությունը կազմակերպում է նախագծի շուրջ հանրային քննարկումներ: Հանրային քննարկումների անցկացման օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ ոլորտների, ներկայացված

2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝

Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ

Այս տարի հիմնական դպրոցը կավարտեն հանրակրթության նոր չափորոշչով ուսումնառություն ստացող առաջին շրջանավարտները։ Հետևաբար, նրանց քննությունները կազմակերպվելու են ՀՊՉ պահանջներով՝ նոր ձևաչափով։ «Արմենպրես» գործակալության ուղիղ եթերում կազմակերպված առցանց վեբինար հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ