Լուրեր
Հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես

Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի

Նախանշվել են հայ-նիդերլանդական միջմշակութային համագործակցությանն ուղղված նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանի և Ասսեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Ռոմաշուկ Կրտսերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր ուսուցիչներին հորդորում եմ շարունակել մասնագիտական գործունեությունը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության հումանիտար կենտրոնի տաղավարում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը: ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ի տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 14848 աշակերտ արդեն իսկ

«Վարպետության դաս. Մեկնարկ». պատանի երաժիշտ-կատարողների հետ կհանդիպեն Ալեքսանդր Կոսեմյանը և Հենրի Զիգֆրիդսոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝

Կայացել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը

«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը: Պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական մրցանակը, հաղթողներին հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության 65-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային)

Հայաստանը մասնակցում է «HOME/HOPE» խորագրով Լառնակայի բիենալեին 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ արվեստագետները մասնակցում են 2023 թվականի հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում տեղի ունեցող «HOME/HOPE» խորագրով բիենալեին: Բիենալեի համադրողն է Եվա Կռավտը: Լառնակայի բիենալեին հայկական ժամանակակից արվեստը ներկայացնում են