Լուրեր
Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման ընթացքը. գիտամեթոդական խորհրդի հերթական նիստ

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման աշխատանքների հարցը: Գիտամեթոդական խորհրդի անդամներից բացի՝ նիստին մանսակցել են «Ճարտարապետների պալատի» անդամներ, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մեկնարկում է 2025-2026 համերգաշրջանը՝ նոր գաղափարներով

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարանում անցկացվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են նոր՝ 2025-2026 համերգաշրջանի ծրագրերը, տեխնիկական և գույքային վերազինման աշխատանքները, Ֆիլհարմոնիայի նոր բրենդը, ինչպես նաև արված աշխատանքն ու սպասվող նախագծերը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության,

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի ամերիկյան պրեմիերաներ՝ Նյու Ջերսիում և Սիեթլում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։ Հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի

Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային Բիենալեում կներկայացվի գեղարվեստական տպագրության ավելի քան 420 աշխատանք՝ 48 երկրից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից մեկնարկում է «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025» նախագիծը: Միջոցառման գլխավոր գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Երևանյան Բիենալեի շրջանակում կներկայացվեն աշխարհի 48 երկրի

Կրթական ծրագրեր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն իրականացնում է նոր կրթական ծրագրեր՝ դպրոցահասակ երեխաների տարբեր տարիքային խմբերի համար: 12 կրթական ծրագրի միջոցով երեխաները հնարավորություն ունեն ինտերակտիվ խաղերով բացահայտելու Վարպետի ստեղծագործական գործունեությունը, ծանոթանալու նրա կենսագրությանը: Մասնավորապես՝ «Ազգային

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում (գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ): Փառատոնի ծրագրում նախատեսված Է 50

Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հայտերի ընդգրկման ընթացիկ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին

Ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։ Ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին