Լուրեր
ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Ի գիտություն ուսուցիչների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ: Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի

Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման

«Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով նամականիշեր են շրջանառության դրվել

2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն:

Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։ Համաձայն մինչ այդ տրված կարգավորման՝ առկա է կազմակերպվում 1-4-րդ դասարանների,

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, այս տարի Covid-19-ով պայմանավորված, անցկացվել է հեռավար։ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈւԵՖԱ) ավարտել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գործով հետաքննությունը։ Սոցիալական ցանցերում կատարած հայատյաց, ռազմատենչ գրառման համար, որով կոչ էր արվում սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞