Հարգելի՛ կինոգործիչներ, Կինեմատոգրաֆիան ժամանակի և տարածության արվեստ է, բայցև տարածությունն ու ժամանակը հաղթահարող: Յուրաքանչյուր ֆիլմ իրական կյանքին զուգահեռ իրականություն է: Հաճախ դժվար է տարբերել իրականությունը կինոյից, և մենք բոլորս այդ երևակայածին իրողության կրողն ենք: Խոսելով հայ կինոյի մասին՝ պետք
Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես կնշվի որպես Հայ կինոյի օր: Հայաստանի ազգային կինոակադեմիայի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ «Շնորհավորում
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօրվանից իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը, որին մասնակցելու են արդեն հայտ ուղարկած մասնագետներից շուրջ 400-ը։ Մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ
Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` ներկայացնում ենք heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը https://etwinningplus.armedu.am/?page_id=2110 : Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի (https://www.youtube.com/user/armeduchannel) ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն»
2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ (խմբավար՝ Անխել Ժիլ-Օրդոնեզ, տնօրեն՝ Ջոզեֆ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները: Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության