Լուրեր
Կայացել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը

«Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է». այս կարգախոսով Երևանում այսօր կայացել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո՝ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Օրվա շրջանակում այսօր կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը՝ «Թավջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։

Հարգանքի տուրք Արամ Խաչատրյանի հիշատակին

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը շարունակվում են: Այս անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ 30 դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ): Նրանց ուղեկցել են

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն

Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրը կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

«Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին»․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է  փայտյա քանդակ-նստարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հուշային այգում տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած՝ Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարանի պաշտոնական բացման արարողությունը։ Նախաձեռնությունը դեռևս այս տարվա գարնանը Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմամբ սկսված մշակութային երկխոսության շարունակությունն է։ Հիշեցնենք՝ հայ

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հիշեցրել է՝ նախորդող շրջանում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն խթանելու

«Քույր դպրոցներ»․ Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը հունիսի 3-4-ը հյուրընկալվում է Երևանում: Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներն այսօր